Facebook-ը ոչ միայն նոր «հավանումներ» է ավելացրել, որոնք կոչվում են «արձագանքներ», այլև դրանք թարգմանել է տարբեր լեզուներով, այդ թվում՝ անգլերենի «ծովահենական» ժարգոնով: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Սոցցանցում հնարավորություն կա բնորոշ բառապաշարով միանալ «ծովահենային» լեզվի: Դրանով թարգմանվել են նաև «արձագանքները»:
Facebook-ը նոր «հավանումներն» ավելացրել է փետրվարի 24-ին:










































