Նելսոն Մանդելայի դուստրերը դատարանի միջոցով ցանկանում են զրկել նրան սեփական գեղարվեստական ստեղծագործությունների և դրամական միջոցների նկատմամբ իրավունքից: Ինչպես այսօր տեղեկացրել է հարավաֆրիկյան Star հրատարակչության ինտերնետ-տարբերակը, Զենանի և Մակազիվե Մանդելաները մտադիր են վիճարկել Յոհանեսբուրգի գերագույն դատարանի վճիռը, որն արգելում է նրանց հոր նախկին փաստաբանին՝ Իսմայիլ Այոբին կառավարել նրա ֆինանսական, անձնական և իրավաբանական գործերը:
Դատարանի նույն որոշումն արգելել է Այոբին, ով այժմ Մանդելայի դուստրերի շահերն է ներկայացնում, վաճառել նախկին նախագահի գեղարվեստական ստեղծագործությունները:
Հարավային Աֆրիկան վերջերս մի քանի անգամ ցնցվել է Նելսոն Մանդելայի փառքից օգուտ քաղել ցանկացողների փորձերից: Նրա շրջապատից մարդիկ առանց նրան տեղյակ պահելու վաճառում են Մանդելայի անվան հետ կապված ցանկացած իր: Օրինակ, 2005 թ. Մանդելան արդեն դատարան դիմել է՝ մեղադրելով Այոբին արվեստի կեղծ գործերը որպես իրենը (Մանդելայինը) վաճառելու մեջ:









































