Եվրոպական սոցիալական հիմնադրամը (ESF) Գերմանիային հավելյալ ֆինանսական աջակցություն չի տրամադրի։ Այս մասին հայտարարել է սոցիալական հարցերով ԵՄ հանձնակատար Մարիաննա Տիսենը Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում։
«Մենք պարզապես չենք կարող ավելի շատ գումար փոխանցել Գերմանիային՝ ի վնաս երկրների, որոնք ավելի քիչ են տառապում փախստականների հետ կապված իրավիճակից»,- ասել է Տիսենը։
Նրա խոսքով՝ վերանայումը հիմնադրամում նշանակված է 2017 թվականին, այդ ժամանակ Գերմանիան կարող է ստանալ փոքր-ինչ ավելի միջոցներ։ Տիսենը նշել է, որ Գերմանիային 2014-21թթ. հատկացվել է 7.5 մլրդ եվրո։
Եվրոպան ունի միգրացիոն խնդրի լուծման իրավական և բարոյական պարտավորություն՝ ասել է Տիսենը։ «Դա հատկապես վերաբերում է Գերմանիային, որտեղ գործազուրկները քիչ են, և կա գործունակ սոցիալական տնտեսություն»,- հավելել է եվրահանձնակատարը։









































