ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է նախնական ընտրություններում, որոնք Դեմոկրատական կուսակցությունն անցկացրել է Հարավային Կարոլինայում, հաղորդում է TASS-ը:
Նախընտրական մրցապայքարում դեմոկրատներից նրա հակառակորդ, Վերմոնթ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը նրան շնորհավորել է հաջողության հետ կապված` նման կերպ ընդունելով իր պարտությունը:
Սանդերսը նաև հայտարարել է, որ «նախընտրական արշավը նոր է սկսվում»:










































