Սիրիայում հրադադարի գործողությունն առաջին օրը ընդհանուր առմամբ պահպանվում է մասնակից ուժերի կողմից, սակայն բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել ԴԱԻՇ, «Ջեբհաթ ան-Նուսրա» և դրանց հետ կապված խմբավորումների կողմից գնդակոծությունների մասին:
Հրադադարի հաջողության դեպքում կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել մարտի 7-ին Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման համար:










































