Հունաստանում հարյուրավոր մարդիկ կուտակվել են Մակեդոնիայի հետ սահմանին՝ պահանջելով իրենց ներս թողնել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հինգշաբթի օրվանից ի վեր Մակեդոնիան ընդամենը մոտ 150 ներգաղթյալի է թույլ տվել մուտք գործել իր տարածք:
Ավելի քան 5 հազար մարդ՝ մեծ մասը Իրաքից և Սիրիայից, ստիպված են ապրել Հունաստանի հյուսիսում գտնվող ճամբարում՝ Մակեդոնիայի սահմանից ոչ հեռու:








































