Կարճ ժամանակ մնալով մթության մեջ՝ կարելի է լավացնել լսողությունը, հայտնում է newsyou.info-ն: Այդպիսի եզրակացության են հանգել Մերիլենդի և Ջոն Հոփկինսի համալսարանների գիտնականները:
Փորձագետները վերլուծել են տեսողության և լսողության փոխազդեցությունը` կրծողների վրա փորձեր կատարելով:
Պարզվել է, որ մի շաբաթ մթության մեջ գտնվելը բարելավում է ուղեղի տարբեր ձայները ընկալելու ընդունակությունը: Գիտնականները որոշել են, որ գլխուղեղի այն մասը, որը պատասխանում է տեսողության և լսողության համար, նույնպես ազդում է ընդունակությունները բարելավող միացությունների փոխազդեցության վրա:
Հետազոտողները ենթադրում են, որ նոր հայտնագործությունը կնպաստի հետագայում բարելավելու մարդկանց լսողությունը:









































