Friday, 05 06 2026
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

Գազի գնի թանկացումը ձեռնտու էր միայն ՀՀ կառավարությանը. Անդրիաս Ղուկասյան

Գազի գնի թանկացումը ձեռնտու էր միայն ՀՀ կառավարությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ, իրավաբան Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացմանն ու դրա պատճառների մասին շրջանառվող վարկածներին:

Բանախոսի խոսքով՝ կարծես բոլորը մոռացել են, որ Հայաստանը գազը Թուրքմենիայից էր ներկրում: Այդ տարիներին, ըստ նրա, որևէ մեկը գազի գին հասկացողություն ոչ լսել էր, ոչ էլ այդ մասին խոսում էր, թեև այդ տարիներին ևս դա խնդիր էր հանրության համար: Ավելին՝ թեպետ շատ դժվար տարիներ էին, այդ հարցում քաղաքական բաղադրիչ չէին տեսնում: Սակայն 2000-ական թթ., նրա խոսքով, տեսնում ենք, որ դա դարձավ լուրջ քաղաքական խնդիր՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը սկսեց վաճառել այդ գազը:

«Այս հարցի շուրջ մենք պարբերաբար տարբեր հարցադրումներ ենք ունենում, բայց պետք է հասկանալ, թե ով է բոլորից շահագրգռված, որ գների բարձրացում տեղի ունենա Հայաստանում: Իմ համոզմամբ՝ ամենաառաջին շահագրգիռ կողմը ՀՀ կառավարությունն է, որովհետև Հայաստանում ամենախոշոր հարկատուն ժողովուրդն է, ժողովուրդն է 20 տոկոս ԱԱՀ վճարում. ժողովուրդը որքան բարձր գին վճարի այս կամ այն ծառայության, ապրանքի համար, այնքան բյուջեն մեծ կլինի:

«Գների բարձրացման քաղաքականությունը կառավարության շահերը սպասարկող քաղաքականություն է: Շուտով առանց որակական փոփոխությունների կզեկուցեն, որ տեղի են ունեցել տնտեսական ինդիկատորների փոփոխություններ, որ աճ կա: Բայց, բնականաբար, հասկանում ենք, որ ամբողջ տնտեսությունը մեկուկես, երկու անգամ բարձրացնում է գները, տնտեսության ֆորմատն է փոխվում, և սա, իհարկե, լուրջ մարտահրավեր է հանրության համար»,- մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա հավելեց՝ եթե հանրությունն ի վիճակի չլինի պաշտպանվել, մենք կորցնելու ենք մեր երկրի ազգային անվտանգության ևս մեկ բաղադրիչ: Նրա խոսքով՝ երկրի ուժը բանակն է, ազգն ու պետությունը. եթե այդ երեք կատեգորիաների մեջ չկա համադրություն, պաշտպանվելու համար երկիրն իրական ուժ չի ունենա:

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ մինչդեռ այսօր պետությունն ու ազգը գտնվում են հակադիր դիրքերում՝ պետությունը մարդկանց հաշվին իր խնդիրներն է լուծում, իսկ դա հայ ժողովրդին ոչնչացման եզրին է հասցնում:

Ուստի, նրա կարծիքով, մինչև ժողովուրդը չվերադարձնի քաղաքական իշխանությունը, որը պատկանում է իրեն, մենք ունենալու ենք տնտեսություն, որը գործելու է ինքն իր համար:

«Նման անարդար համակարգերը վերացվում են հեղափոխությունների միջոցով: Մեր հանրությունը կանգնած է խռովության առաջ. եթե քաղաքական ուժերն ադեկվատ լուծումներ չտան, սոցիալական բախումն անխուսափելի է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում