Խորհրդարանում շարունկվում է ասվել ՕԵԿ խմբակցություն, մինչդեռ այդ կուսակցությունն այլևս գոյություն չունի, արդյո՞ք սա ԱԺ կանոնակարգի խախտում չէ և ինչպե՞ս է կարգավորվելու: ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ի պատասխան այս հարցի նշեց, որ ըստ ընթացակարգի, ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն են ներկայացրել. «Խմբակցության լուծարման հետ կապված հարցերը կարգավորված են, սակայն անվանափոխությունը տեխնիկական խնդիր է, որը շուտով կկարգավորվի. իրավական առումով այս գործընթացը շուտով կավարտվի: Մենք հիմա ՀՎՄԿ պատգամավորներ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































