Ռումինացի Օրտանսա Պասկարիուն 20 տարի շարունակ հավաքել է իր մազերը, և երբ նրան թվացել է, որ արդեն բավականաչափ քանակություն ունի, որոշել է դրանով ժիլետ գործել: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը: Օրտանսան ասում է, որ նա հավաքել է միայն այն մազերը, որոնք թափվել են սանրվելու ժամանակ: Նա միշտ ունեցել է մինչև գոտկատեղը հասնող երկար մազեր: Մեկ թելի համար օգտագործել է երկու մազ:
65-ամյա կինը բացատրել է, որ նա մազերը հավաքել է իր հայրենի Ստաուչեն քաղաքի ավանդույթի համաձայն: Այն ենթադրում է, որ կանայք չպետք է դեն նետեն իրենց մազերը, եթե ցանկանում են պահպանել գեղեցկությունը և բախտավորությունը:









































