Փետրվարի 26-ին Իրանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և փորձագետների խորհրդի ընտրությունները: Արդյո՞ք կրոնապետության պայմաններում ընտրությունները կարող են համարվել ազատ. այս և մի շարք այլ հարցերի «Առաջին լրատվական»-ը զրուցեց իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ:
Փորձագետների՝ բանիմացների ընտրությունը շատ կարևոր է, որովհետև այս խորհուրդն իրավասու է ընտրել երկրի հեղափոխության առաջնորդին: Հեղափոխության առաջնորդը քաղաքական, ռազմական առաջին դեմքն է: Նույնիսկ երբ նախագահ է ընտրվում, եթե նա ընտրությունները չհաստատի, այդ ընտրությունները չեղյալ կհայտարարվեն: Ներքին քաղաքական և արտաքին քաղաքական գծերը որոշելը ևս մտնում է առաջնորդի իրավասության մեջ: Առաջնորդին ընտրում է բանիմացների ժողովը: Այս մասին տեղեկացրեց իրանագետը:
Է. Բեգիջանյանի խոսքով՝ ընտրություններին հիմնականում պայքարը գնալու է պահպանողականների՝ սկզբունքայինների և բարենորոգիչների միջև, երկուսն էլ իսլամական համակարգի շրջանակներում գործող քաղաքական ուժեր են: Երկու քաղաքական ուժերն էլ հզոր լծակներ ունեն, դժվար է կանխատեսել, թե որ ուժը կհաղթի:
Իրանագետը հավաստիացրեց, որ ընտրությունների ընթացքն Իրանում արդար և ազատ է լինում, հիմնականում ժողովրդի ձայնն է որոշիչ լինում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































