Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ինքնիշխանության պահպանման համար պատերազմն այսօր շահած է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ կապված խորհրդային օկուպացման օրվա հետ:
«Այսօր սովետական օկուպացիայի օրն է։ Դա այն օրն է, երբ շատ մարդիկ՝ մեր բանակի, ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու կամավորները, անձնազոհ հերոսություն ցուցաբերեցին վաղօրոք վճռված պատերազմում։
Չնայած որ այդ պատերազմը տանուլ տրվեց, արդյունքում այսօր շահել ենք Վրաստանի ինքնիշխանության պահպանման համար պատերազմը։
Այն, որ այս շենքի վրա ծածանվում է Վրաստանի դրոշը, և որ մենք կարող ենք ինքնիշխան որոշումներ ընդունել՝ թեկուզև Վրաստանի արևմտյան կուրսի վերաբերյալ, այդ մարդկանց ու բազում հերոսների արժանիքն է, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն մեր երկրի անկախության։ Նրանց օրինակը դարերի ընթացքում կլուսավորի մեր ապագա սերունդներին»,- ասել է նա։
2010 թվականի հուլիսի 21-ին Վրաստանի խորհրդարանի որոշմամբ փետրվարի 25-ը հայտարարվել է որպես Խորհրդային օկուպացիայի օր։










































