Թուրքմենստանը դարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լիիրավ անդամ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ը, որը ԱԷՄԳ դեպոզիտարիան է, դեպոնացրել է Թուրքմենստանի կողմից գործակալության Կանոնադրության ընդունման գործիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախկինում Թուրքմենստանն ԱԷՄԳ-ի հետ աշխատել է 2005 թ. ստորագրված՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ կապված Երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի հիման վրա:







































