Բրիտանական Benenden Health գործակալությունը կազմել է աշխատանքից բացակայելու ամենաանհեթեթ պատճառաբանությունների վարկանիշային աղյուսակը: Հարցմանը մասնակցել են 1000 ղեկավար և 1000 վարձու աշխատող:
Անգլիացիների մեծ մասը աշխատանքից բացակայելիս որպես պատճառ նշում է մրսածությունը: Այդ պատճառով էլ 10 գործատուներից 6-ը չեն հավատում, երբ իրենց ենթական «հանկարծ հիվանդանում է»:
Սակայն կան մի շարք հիվանդություններ, որոնց տնօրենները հավատում են, օրինակ՝ աղիների վարակը կամ ստամոքսի խանգարումը:
Աշխատանքից բացակայելու ամենաանհեթեթ պատճառաբանություններն են.
«Վնասել էի մատս պահածոյի տուփով»:
«Ես շատ արագ եմ լողացել և գլխով հարվածել եմ լողավազանի անկյանը»:
«Ինձ ինչ-որ միջատ էր կծել ինձ»:
«Ավտոմեքենաս էր փչացել: Այն սյան մեջ էր մխրճվել»:
«Սեքսով զբաղվելիս վնասվածք եմ ստացել»:
«Մայրս մահացել է»:
«Մուտքի դռան կողպեքն էր փչացել»:
«Շունը ծամծմել էր կոշիկներս»:
«Ճանապարհին տաբատս պատռվել էր»:
«Երեկոյան ես մի քիչ շատ եմ խմել և այժմ նույնիսկ չեմ գիտակցում, թե որտեղ եմ»:









































