Բջջային հեռախոսներ արտադրող բրիտանական Vertu ընկերությունը մինչև տարեվերջ մտադիր է աշխարհի տարբեր երկրներում բացել տասնյակ ապրանքանիշային խանութներ:
Ապրանքանիշը սկսել է ընդլայնել միջազգային առևտրի իր ցանցը:

Vertu-ում հաստատել են, որ մինչև 2013թ.-ի վերջ ընկերությունը կբացի 49 նոր խանութ: Այսինքն՝ Vertu-ի ընդհանուր խանութների թիվը 71-ից կհասնի 120-ի:

Բացի այդ, այս գարնանը ընկերությունը ներկայացրել է Android-ի հիմքով Vertu Ti շքեղ հեռախոսը՝ շափյուղե ապակուց սենսորային էկրանով: Սարքը պատրաստվել է Անգլիայում:








































