Ջենիֆեր Լոուրենսը համարվել է 2016 թվականին «Օսկար» մրցանակի հավակնորդների շարքում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Դերասանուհին մրցանակի է հավակնում «Ջոյ» ֆիլմում դերակատարման համար։
Պարբերականի հաշվարկներով՝ Լոուրենսը 2014 թվականի հունիսից 2015-ի հունիսը աշխատել է մոտ 52 մլն դոլար։ Դա թույլ է տվել նրան գլխավորելու Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը։
Գլխավոր կամ երկրորդական դերի համար «Օսկարի» առաջադրված ոչ մի այլ դերասանուհի 6 մլն դոլարից ավելի չի աշխատել։
2014 թվականին Սանդրա Բալոքը գլխավորել էր Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը՝ աշխատելով 51 մլն դոլար։
«Օսկար-2016» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։







































