Բրիտանացի մի շարք պահպանողական քաղաքական գործիչներ կարծում են, որ վարչապետ Դևիդ Քեմերոնի աջակցությունը միասեռ ամուսնություններին հաջորդ ընտրությունների համար գրեթե անհնարին է դարձրել հաղթանակը պահպանողականների համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի քան 30 նախկին և ներկա բարձրաստիճան պահպանողականներ բաց նամակում նախազգուշացրել են Քեմերոնին, որ միասեռ ամուսնությունների վերաբերյալ նրա դիրքորոշումն իրենցից հեռացնում է իրենց ընտրողներին:
Միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրինագծի քննարկումը խորհրդարանում կշարունակվի երկուշաբթի օրը:







































