Saturday, 04 07 2026
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ

Գազի սակագնի բարձրացմամբ Ռուսաստանը հետապնդում է իր գեոքաղաքական շահերը. Արամ Կարապետյան

Գազի սակագնի բարձրացմամբ Ռուսաստանը հետապնդում է իր գեոքաղաքական շահերը, այն է՝ Հայաստանին պահել իր ուղեծրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացմանը և պարզաբանելով այն հարցը, թե ինչու է ՌԴ-ն նման կերպ վարվում իր ռազմաքաղաքական գործընկերոջ հետ՝ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում:

Արամ Կարապետյանն ասաց, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, այն, թե ինչպես է ՌԴ-ն վարվում Հայաստանի հետ, շատ բնական է: Ըստ նրա՝ նույնիսկ ամենամոտ գործընկեր երկրներն են օգտվում իրենց հարևան երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից: Իսկ Ռուսաստանն աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս պայմաններում, Արամ Կարապետյանի խոսքերով, պետք է պաշտպանի իր շահը: «Ռուսաստանի գեոքաղաքական շահն է հիմա ստիպել Հայաստանին իր ուղեծրից դուրս չգալ»,- ընդգծեց Արամ Կարապետյանը:

Վերջինիս կարծիքով՝ ՌԴ-ն ևս ժամանակին ճիշտ չէր՝ քաղաքական աջակցություն էր ցույց տալիս հայաստանյան քաղաքական էլիտային, պահում այդ էլիտային, հետո էլ ասում, թե էլիտան լավը չէ, դրա համար չեն ցանկանում ուժեղացնել:

«Է մի պահեք այդ էլիտային, թող գա այն էլիտան, որի հետ կկարողանաք նորմալ գործընկերային հարաբերություններ ունենալ: Եթե ՌԴ-ն այսպես սկսել է էլիտայի տապալման գործընթացը, ապա ճիշտ է արել։ Թեև ես չէի ցանկանա, որ հասարակությունը տուժի, բայց եթե նման գործընթաց սկսած լինի, շատ ճիշտ կլինի: Այլ ճանապարհով գնալ, նշանակում է ամեն ինչ կորցնել: Ռուսաստանն ուզի, թե չուզի, ինչ փոխհարաբերություններ էլ ունենա Քոչարյաններ-Սարգսյանների հետ, միևնույն է, պետք է վարի միայն իր գեոքաղաքական շահերը երկրի ներսում, թե ԱՊՀ երկրների շրջանում: Ռուսաստանի գեոքաղաքական շահն է հիմա ստիպել Հայաստանին իր ուղեծրից դուրս չգալ: Դրա համար ինքը մի շարք քայլերի է դիմելու, այդ թվում` ուժեղացնելու է ռազմական գործոնը Հայաստանում, որովհետև ռազմական գործոնը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, բայց Սերժ Սարգսյանի քաղաքականությունն անհասկանալի է, նման բան ո՞վ է տեսել»,- մեկնաբանեց Արամ Կարապետյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը մի հետաքրքիր տեղեկություն փոխանցեց: Նա նշեց, որ մեկ տարի երեք ամիս առաջ Ռուսաստանն ուղղակիորեն զգուշացրել է Սերժ Սարգսյանին, որ 2013 թ. ապրիլին գազի գները վերանայվելու են: «Գիտեմ, թե որտեղ և ինչ մակարդակի վրա էր ասվել: Այնպես, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, իրավամբ այդպես է: Կարծում եմ՝ ռուսական անալիտիկները հստակ հաշվել են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հարաբերությունները ՌԴ-ի և Արևմուտքի հետ այսպես շարունակել չի կարող»,- նշեց Ա. Կարապետյանը: Եզրափակելով՝ նա ասաց, որ Հայաստանի հարցով Արևմուտքն ու Ռուսաստանը միակարծիք են լինելու շուտով:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտում որպես նոր գին (մինչև 10 հազ. խ/մ գազ սպառողների համար) ֆիքսված է 221 000 դրամը` յուրաքանչյուր 1000 խ/մ-ի դիմաց (կամ 221 դրամը` 1 խ/մ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 67 % է: Իսկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ գազի թանկացման 30 տոկոսը կառավարությունը վերցնելու է իր վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում