«Ես հրապարակային գործիչ եմ, թաքցնելու որևէ բան չունեմ, դեռևս տասն օր առաջ ասել էի, որ տրամադրված եմ Արման Թաթոյանի ՄԻՊ թեկնածությանը կողմ քվեարկելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նա չժխտեց, որ ԲՀԿ-ի ներսում կան ներկուսակցական խնդիրներ, սակայն չցանկացավ մանրամասնել դրանք. «Եթե կան ներկուսակցական հարցեր, ես սովորություն չունեմ ներքին խոսակցությունները դարձնել հրապարակային, դա շատ տգեղ և ոչ կոռեկտ քայլ է, որը ես չեմ ընդունում»:
Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն ինքը կողմ է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































