Կառավարության շենքի առջև հավաքվածները պահանջում են, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներքև իջնի: Նրանց պահանջը Տիգրան Սարգսյանին փոխանցելու գնաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս րոպեներ անց վերադարձավ և հայտնեց, որ փոխանցել է պահանջը, սակայն պատասխան չունի:
Նշենք, որ վարչապետի մեքենան գտնվում է կառավարության շենքի մոտ, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն էլ հեռանալ չեն ուզում:










































