Աֆղանստանի Հիլմենդ նահանգի գրեթե ամբողջ հյուսիսային հատվածն անցել է «Թալիբան» արմատական իսլամական շարժման վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Հիլմենդի նահանգապետ Խան Ռահիմին փետրվարի 22-ին հայտնել է, որ «աֆղանական բանակը նահանջել է 2 ռազմաբազաներից Մուսա Կալա շրջանում և մեկ բազայից՝ Նավզադ շրջանում»:
Նրա խոսքով՝ զինվորականները պետք է ուժերը կենտրոնացնեն ռազմավարական կարևոր դիրքերի պաշտպանության վրա Լաշքարգահ և Սանգին շրջաններում, ինչպես նաև Քաբուլ-Գերաթ մայրուղու երկայնքով:
ԱՄՆ-ի տվյալներով՝ «Թալիբանն» արդեն վերահսկում է կամ պատրաստվում է գրավել Աֆղանստանի տարածքի մեկ երրորդը:










































