Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Վահան Բաբայանը այսուհետ կներկայացնի բացառապես իր անձնական կարծիքը

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստում ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվում է կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելուց: Ավելի ուշ Բաբայանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի ներկայացնել կուսակցության դիրքորոշումը և գերադասում է այսուհետ ներկայացնել բացառապես իր անձնական տեսակետները:

ԲՀԿ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշ պատգամավորներ անտրամաբանական են համարել, որ Բաբայանը լինելով կուսակցության մամուլի խոսնակը, շատ հաճախ ներկայացնում է իր անձնական տեսակետները, որոնք հակասում են կուսակցության միասնական դիրքորոշմանը: Մասնավորապես ԲՀԿ-ականներին չի բավարարել այն, որ Բաբայանը անընդհատ խոսում է կոալիցիային մաս կազմելու նպատակահարմարության մասին, մինչդեռ մեծամասնությունը կողմ է ընդդիմություն լինելուն: Բաբայանը նախընտրել է պահպանել սեփական կարծիքը արտահայտելու ազատությունը:

Դեռևս նախորդ տարվա վերջից ԲՀԿ ներսում տարաձայնություններ առաջացան կուսակցության հետագա քաղաքական գծի ընտրության շուրջ: 2016թ. բյուջեի նախագծին կողմ քվեարկելուց հետո ԲՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ սկսեցին հրապարակային հայտարարել, որ պետք է մաս կազմել կառավարությանը: Այդ գաղափարի հիմնական կրողը Միքայել Մելքումյանն էր, ով համարում էր, որ եթե ԲՀԿ-ն կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, եթե կողմ է քվեարկել բյուջեին, ուրեմն պետք է ստանա իշխանական լծակներ այդ բյուջեի և սահմանադրական փոփոխություններին մասնակից լինելու համար:

Այս խոսակցություններն ավելի թեժացան արդեն այս տարվա հունվարի կեսերին, երբ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն բանակցում է իշխանության հետ կառավարությունից բաժին ստանալու համար: ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ համարեցին, որ ստեղծվել է պատեհ հնարավորություն, որպեսզի ԲՀԿ-ն ևս մաս կազմի կառավարությանը: Վահան Բաբայանը մեկն էր նրանցից, ով հրապարակային արտահայտվում էր հօգուտ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու և ընդդիմադիր գործունեությունը դադարեցնելու: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ընդհակառակը, պնդում էր, որ ԲՀԿ-ն պետք է շարունակի մնալ ընդդիմություն, և թեև որոշ հարցերում աջակցում է իշխանությանը, սակայն չպետք է իր վրա վերցնի իշխանության պատասխանատվությունը, և խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի առանց այդ պատասխանատվության բեռի: Շատերի համար տարօրինակ էր, որ կուսակցության նախագահն ու մամուլի քարտուղարը արտահայտում են հակադիր տեսակետներ:

Այս հակասությունները կուսակցության վերնախավից տեղափոխվեցին նաև տարածքային կառույցներ, որտեղ ևս իշխանությանը մաս կազմելու կողմնակիցները փոքրաթիվ չեն: ԲՀԿ-ն ստեղծվել էր որպես իշխանական կուսակցություն, և այդ կուսակցությունում համախմբված մարդիկ դասական իմաստով ոչ թե հեղափոխական ընդդիմադիրներ էին, այլ մարդիկ, ովքեր իրենց տեղը չգտնելով իշխանության մեջ ՀՀԿ խողովակով, փորձում էին դա անել Ծառուկյանի միջոցով:

2007-2012թթ. դա ինչ-որ չափով հաջողվում էր, քանի որ ԲՀԿ-ն ուներ ինչպես նախարարներ, այնպես էլ մարզպետներ, և կարողանում էր բավարարել իր անդամների իշխանական հակումները: 2012թ. երբ Ծառուկյանը որոշեց, որ ԲՀԿ-ն չպետք է մտնի կոալիցիա, ԲՀԿ ներսում դժգոհություն առաջացավ, բայց կուսակցության որևէ անդամ չհամարձակվեց ըմբոստանալ կուսակցության առաջնորդի դեմ: Ծառուկյանը իշխանության բացակայությունը կոմպենսացնում էր շռայլ աշխատավարձերով, և մարդիկ հավատում էին, որ ի վերջո ԲՀԿ-ն կվերադառնա իշխանություն:

Նաիրա Զոհրաբյանը չէր կարող ԲՀԿ-ականներին վախ ներշնչել և չէր կարող նրանց ապահովել ֆինանսապես: ԲՀԿ-ական վերնախավը համարեց, որ ինքը արդեն բավարար ինքնուրույնություն ունի տնօրինելու իր ճակատագիրը և հարմար առիթը օգտագործելու՝ կրկին կոալիցիայում հայտնվելու համար: Տեղերում ևս դեմ չէին իրենց բաժինը ստանալ իշխանությունից: Իհարկե, սա չի վերաբերում ամբողջ կուսակցությանը, որովհետև կուսակցության ներսում բավականին մեծ թվով մարդիկ համարում են, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում կարող է հաջողություն ունենալ միայն ընդդիմության կարգավիճակում:

Այդպես մտածողներից մեկն էլ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանն է, ով էլ երեկ ԲՀԿ խմբակցության նիստում խիստ քննադատության է ենթարկել կուսակցությունը դեպի իշխանություն տանելու գաղափարի կողմնակիցներին: Պատասխանելով մեր հարցին, թե ինչու է ինքը համարում, որ ԲՀԿ-ն չպետք է մաս կազմի իշխանությանը, Գևորգյանը պատասխանեց. «Նախ՝ անիմաստ է խոսել մի բանից, որը գոյություն չունի, նկատի ունեմ, որ մեզ ոչ ոք կառավարությանը մաս կազմելու առաջարկ չի արել, և մենք չէինք կարող ինքներս ինքառաջարկվել: Ես ի սկզբանե համարել եմ, որ մենք պետք է լինենք ընդդիմադիր դաշտում, և ընտրություններին պետք է մասնակցենք որպես ընդդիմություն, քանի որ մեր կուսակցությունը իր ստեղծման օրից հանդես է եկել որպես այլընտրանքային քաղաքական գծի կրող: Մասնակցենք ընտրություններին, դրանից հետո պարզ կլինի, թե ով ինչ արդյունք կարձանագրի, ով որտեղ կհայտնվի»:

Մեր այն հարցին, թե ինքը նախարարական ամբիցիաներ չունի՞, նա ասաց. «Ես աթոռի նկատմամբ հոգեկան ակտով չեմ տառապում, ես այդ կոմպլեքսը հաղթահարել եմ շատ վաղուց, երբ հրաժարվեցի Դավիթաշենի թաղապետի պաշտոնից, և նախընտրեցի պատգամավորական գործունեությունը՝ որպես քաղաքականությամբ զբաղվելու առավել նախընտրելի միջոց»:

Չնայած Վահան Բաբայանը հրաժարվեց ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները կատարելուց, սակայն շարունակում է մնալ կուսակցության անդամ և խորհրդարանական խմբակցության անդամ: Եթե անգամ այս կարգավիճակում նա շարունակի արտահայտվել ԲՀԿ-ի իշխանամետ դառնալու օգտին, ապա, միևնույն է, դա դիտվելու է չափազանց արտառոց: Կուսակցությունը ենթադրում է գաղափարական ընդհանրություն և ոչ թե հակադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում