Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Hewlett-Packard ընկերությունը Բարսելոնում ընթացող Mobile World Congress (MWC) 2016 ցուցահանդեսում ներկայացրել է Elite x3 «վինֆոնը»։
Նորույթը, որն օգտագործում է Windows 10 Mobile օպերացիոն համակարգ, ներկայացվում է որպես բիզնեսի համար բազմանշանակ սարք, որն ունակ է փոխարինել հեռախոսին, պլանշետին, նոթբուքին ու սովորական համակարգչին։
HP ընկերությունը Elite x3-ն անվանում են «հաշվողական հարթակ»։ Նորույթի մասին հաղորդագրություն կարվի 2016 թվականի ամռանը։










































