Sony ընկերությունը Mobile World Congress 2016 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Xperia X սմարթֆոնների նոր շարք՝ Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Շարքը կազմված է 5 դյույմ անկյունագծով էկրաններով 3 մոդելից: Ստանդարտ լրակազմով Xperia X սմարթֆոնն ունի Snapdragon 650 պրոցեսոր, 3 գիգաբայթ օպերատիվ և 32 գիգաբայթ ներդրված հիշողություն: Դիսփլեյի կետայնությունը 1920×1080 է:
Sony-ի ներկայացուցիչների վստահեցմամբ՝ սմարթֆոնը կարող է 2 օր աշխատել առանց վերալիցքավորման:
Xperia X Performance պրեմիում տարբերակն առանձնանում է ավելի հզոր Snapdragon 820 պրոցեսորով, նաև փոշուց և խոնավությունից պաշտպանված կորպուսով:
Երրորդ լրակազմը՝ Xperia XA-ն, բյուջետային է: Դրա դիսփլեյի կետայնությունը 1280×720 է, հիմնական և դիմային տեսախցիկները՝ 13 և 8 մեգապիքսել:
Բոլոր մոդելները վաճառքի կհանվեն ոսկեգույն, սպիտակ, վարդագույն, սև գույներով:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()








































