elle.ru-ն ներկայացնում է աստղերի, որոնք ռեկորդակիր են դարձել ամուսնությունների թվով:
Էլիզաբեթ Թեյլոր: Ամուսնությունների թիվը՝ 9
Դերասանուհին միայն պաշտոնապես ամուսնացած է եղել 9 անգամ, ընդ որում՝ 2 անգամ նույն տղամարդու հետ: Էլիզաբեթն առաջին անգամ ամուսնացել է 23 տարեկանում՝ 18-ամյա Կոնրադ Հիլթոն-կրտսերի՝ Hilton հյուրանոցների ցանցի միլիոնների կարողության ժառանգի հետ: Դերասանուհին երեխաներ ունեցել է երկրորդ ամուսնուց՝ դերասան Մայք Ուիլդինգից, որից ամուսնալուծվելուց 3 օր անց ամուսնացել է պրոդյուսեր Մայքլ Թոդի հետ: Թոդը զոհվել է ավիաաղետից, և դերասանուհին մխիթարությոն է գտել երգիչ Էդի Ֆիշերի կողքին, բայց որոշ ժամանակ անց հանդիպել է իր կյանքի գլխավոր սիրուն՝ դերասան Ռիչարդ Բերթոնին: 10 տարում Թեյլորն ու Բերթոնը 2 անգամ ամուսնացել ու բաժանվել են: Թեյլորի թվով 7-րդ ամուսինը եղել է Վիրջինիայի սենատոր Ջոն Ուորները, նրանք միասին ապրել են 6 տարի: Վերջին պաշտոնական ամուսնությունը պարզ աշխատավոր Լարի Ֆորտենսկու հետ Թեյլորի համար եղել է ավելի շուտ փախուստ մենությունից:
Էլիզաբեթ Թեյլոր և Մայքլ Ուիլդինգ

Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բերթոն

Ժա Ժա Գաբոր: Ամուսնությունների թիվը՝ 9
Դերասանուհին պաշտոնապես ամուսնացած է եղել 9 անգամ: Նրա առաջին ամուսինը եղել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Բորհան Բելգեն: Ժա Ժան երկրորդ անգամ ամուսնացել է հյուրանոցային մագնատ Կոնրադ Հիլթոնի հետ, որից ունեցել է միակ դստերը: Գաբորի երրորդ ամուսինը եղել է դերասան Ջորջ Սանդերսը: Հետո դերասանուհին ամուսնացել է արդյունաբերող Հերբերտ Հաթների, Բարբի տիկնիկի ստեղծող Ջեք Ռայանի, դերասան Մայքլ Օհարայի, մեքսիկացի փաստաբան Ֆելիպե դե Ալբայի հետ: 9-րդ անգամ 69-ամյա Գաբորն ամուսնացել է Գերմանայի արքայադստեր որդեգրված որդու՝ Ֆրեդերիկ Արքայազն ֆոն Անհալթի հետ, որը դերասանուհուց 28 տարի փոքր է եղել:
Ժա Ժա Գաբորը և Մայքլ Օհարան

Ժա Ժա Գաբորը և Արքայազն ֆոն Անհալթը

Լարի Քինգ: Ամուսնությունների թիվը՝ 8
Ամերիկյան CNN ալիքի հայտնի հաղորդավարն ամուսնացել է 8 անգամ, երկու անգամ՝ Շոն Սաուսվիքի և երկու անգամ՝ Ալին Աքինսի հետ:
Լարի Քինգը և Շոն Սաուսվիքը


Լյուդմիլա Գուրչենկո: Ամուսնությունների թիվը՝ 5
«Ես միշտ մեկ սեր եմ ունեցել՝ մեծ, անկեղծ, զգացմունքային, նվիրված: Միայն թե օբյեկտներն են միշտ փոխվել»,- այսպես է բացատրել Գուրչենկոն իր կենսագրության մեջ ամուսինների մեծ թիվը: Գուրչենկոն առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում՝ կինոռեժիսոր Վասիլի Օրդինսկու հետ: Դերասանուհու երկրորդ ամուսինը և նրա միակ դստեր հայրը եղել է սցենարիստ Բորիս Անդրոնիկաշվիլին: Ամուսնալուծվելուց 2 տարի անց Գուրչենկոն ամուսնացել է դերասան Ալեքսանդր Ֆադեևի հետ: 32 տարեկանում Գուրչենկոն ամուսնացել է Իոսիֆ Կոբզոնի հետ: Համատեղ կյանքի 3-րդ տարում Գուրչենկոն հեռացել է ամուսնուց. Կոբզոնը նրան դավաճանել է իր լավագույն ընկերուհու հետ: Դերասանուհու վերջին 2 ամուսնություններն ամենաերկարատևն են եղել նրա կյանքում՝ երաժիշտ Կոնստանտին Կուպերվեյսի և պրոդյուսեր Սերգեյ Սենինի հետ Գուրչենկոն ապրել է 18-ական տարի:
Լյուդմիլա Գուրչենկոն՝ Սերգեյ Սենինի հետ


Ջոան Քոլինզ: Ամուսնությունների թիվը՝ 5
Քոլինզի առաջին ամուսինը՝ դերասան Մաքսվել Ռիդը, փորձել է նրան կապել թմրանյութերին, իսկ հետո վաճառել նավթային շեյխի: Ամուսնությունները կոմպոզիտոր Էնթոնի Նյուլիի, երաժշտական մենեջեր Ռոն Քասսի և երգիչ Փեթեր Հոլմի հետ այդքան դրամատիկ չեն եղել, բայց, այդուհանդերձ, անհաջող: Ուստի Քոլինզը նշում է, որ Փերսի Գիբսոնին ինքը ամբողջ կյանքում է սպասել:
Ջոան Քոլինզը և Փեթեր Հոլմը

Ջոան Քոլինզը և Փերսի Գիբսոնը

Անդրեյ Կոնչալովսկի: Ամուսնությունների թիվը՝ 5
Մինչև 80 տարեկանը ռեժիսորը 5 անգամ նորապսակ է եղել, 7 երեխա ունի, թոռներ: Ռեժիսորն ամուսնացած է եղել բալետի պարուհի Իրինա Կանդատի, դերասանուհի Նատալյա Արինբասարովայի, արևելագետ Վիվիան Գոդեի, Իրինա Մարտինովայի հետ: Վերջին 18 տարին Կոնչալովսկին երջանիկ է Յուլյա Վիսոցկայայի հետ ամուսնությամբ:
Անդրեյ Կոնչալովսկին և նրա նախկին սերերից Շիռլի Մայքլեյնը

Անդրեյ Կոնչալովսկին և Յուլյա Վիսոցկայան

Դմիտրի Յակուբովսկի: Ամուսնությունների թիվը՝ 12
Ռուս փաստաբան, Ռուսաստանի և Շվեյցարիայի ամենահարուստ բիզնեսմեններից մեկը ամուսնացած է եղել 12 անգամ: Բիզնեսմենի 12-րդ կինը մոդել Քսենյա Յակուբովսկայան է:










































