Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Արհմիությունների տան մոտ, ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել նոր ծեծկռտուք: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Վեճը ծագել է, երբ շենքին է մոտեցել բեմով բեռնված բեռնատարը:
«10 րոպե առաջ Արհմիությունների տանը մոտեցավ բեռնառար, որում, նախնական տվյալներով, եղել են բեմի համար սարքավորումներ: Մինչ այդ Ստելլայի մոտ «մաքրել» են ճանապարհը բեմի համար: Երբ բեռնատարը մոտեցել է, նրա մոտ է վազել 100 մարդ: Սակայն իրավապահներն արգելափակել են այդ բեռնատարը: Տեղի է ունեցել բախում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տուժածներ չկան, սակայն իրավապահներից մեկի շուրթն է վնասվել:












































