«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «չընտրությունների փուլն ավարտվեց», բացվեց իսկական աշխատանքի փուլը:
Նրա խոսքերով, իրենց տեսլականը կուսակցության ծրագիր չէ. «Իրավունք չունենք իրականացնել նոր իշխանության ձևավորում և ամեն ինչ թողնել անհստակ, ինչպես եղավ 1988-1991-ին, երբ փոխվեց համակարգը, բայց ստեղծվեց նույնքան դաժան համակարգ»:
Նա ասաց, որ այսօրվանից հանրային վերահսկողություն պետք է սկսի նոր որակի Հայաստանում. «Այլևս չի լինելու հինգ տարին մեկ հաշվետվություն, այն պետք է լինի ամեն օր, պետք է ստեղծվեն մեխանիզմներ: Ապագա Հայաստանը պետք է լինի մշակույթի երկիր, պետք է դադարենք չարչիության ազգ լինելուց, սփյուռքում առևտրականներ լինելուց»:
Ալեք Ենիգոմշյանի ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:










































