Դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հաջողության գաղտնիքը նրա ապարանջանի մեջ է, որը չափում է դերասանուհու ակտիվության մակարդակը, եթե նա ծուլանում է: 99 ֆունտ սթեռլինգ արժողությամբ այս իրն իրեն ամրակցված էկրանի և MotionX GPS-ի միջոցով գրանցում է ժամանակը: Ապարանջանը սկսում է թրթռալ, եթե նրա տիրուհին երկար ժամանակ բավականաչափ ակտիվ չէ: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Ապարանջանի վայրկյանաչափը թույլ է տալիս իմանալ մարզումների տևողությունը: Այն աշխատում է սմարթֆոնի ծրագրի հետ համատեղ և հաշվում մաշված կալորիաները: Հակառակ տեղեկությունը ստացվում է հեռախոսային հաղորդագրության միջոցով:











































