Էստոնիայում կվերահուղարկավորեն նախկին «վտարանդի նախագահ» Տինիսա Կինտին, ինչպես նաև նրա կնոջը՝ Մագիդա Կինտին: Նրանց մասունքները, Интерфакс-ի տեղեկացմամբ, Շվեդիայից Էստոնիա են տեղափոխվել մայիսի 15-ին:
Վերահուղարկավորման արարողությունը կկայանա մայիսի 17-ին՝ ուրբաթ օրը: Այն կազմակերպել են պետական հաստատությունները:
Տինիս Կինտը ծնվել է 1896 թ.` Էստոնիայում: Նա ուսումնասիրել է գյուղատնտեսություն, ավելի ուշ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռուսական բանակում: Էստոնիայի անկախության հաստատումից հետո կռվել է հանրապետության պաշտպանական ուժերում:
Երկիրը նացիստների կողմից զավթելուց հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կինտն աշխատել է ինքակառավարման համակարգում (համագործակցել է զավթիչների հետ): Պատերազմի ավարտից որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է Շվեդիա: Այնտեղ որպես գյուղատնտես է աշխատել, ինչպես նաև թողարկել է էստոնական Teataja թերթը:
1970-1990 թթ. Կինտը զբաղեցնում էր «նախագահի պարտականությունները կատարող «վտարանդի վարչապետի» պաշտոնը: Կինտի ղեկավարած՝ Էստոնիայի վտարանդի կառավարությունը հիմնվել է 1953 թ. և գոյատևել է մինչև 1990 թ.: Այն իրական իշխանություն չի ունեցել, սակայն համարվել է «էստոնական պետականության շարունակության» խորհրդանիշ:
Կինտը վախճանվել է 1991թ. և հուղարկավորվել է Ստոկհոլմի Անտառային գերեզմանատանը:







































