Պարզվել է, որ կարիերայի աստիճաններով բարձրանալու լավագույն միջոցը մարդու ձայնն է: Հյուսիսային Կառոլինայում գտնվող Դյուքի համալսարանի մասնագետները պարզել են, որ ցածր ձայն ունեցող տղամարդիկ գումար վաստակելու ավելի մեծ հնարավորություններ ունեն և կարիերայի աստիճաններով ավելի արագ կարող են բարձրանալ, քան մյուսները: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Մասնագետները պնդում են, որ ցածր ձայը կապված է հաստատակամության ճիշտ որոշումներ կայացնելու հետ, քանի որ նման ձայն ունեն այն մարդիկ, ում արյան մեջ բարձր է տեստոստերոնի մակարդակը: Հայտնի է դարձել նաև, որ ավելի արտահայտիչ և իշխող ձայնն իրականում ոչ մի կապ չունի առաջնորդին բնորոշ հատկանիշների հետ:







































