ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ոստիկանը սկսել է հետապնդել օրինազանց վարորդին: Տեսանյութը, որը հայտնվել է համացանցում, նկարահանվել է ոստիկանական մեքենային ամրացված տեսախցիկով:
Վարորդը մեքենան վարում է 83 կմ/ժ արագությամբ (ժամում` 52 մղոն), մինչդեռ երթևեկության նշանի գրառումը զգուշացնում է այդ հատվածում արագությունը 56 կմ/ժ-ից (35 մղոն/ժ) չգերազանցելու մասին:
Հետապնդման ընթացքում Փորթլենդի ճանապարհային ոստիկանը, ճանապարհի երթևեկելի մասում նկատելով բադերի ընտանիք, կանգնեցրել է մեքենան, դուրս եկել՝ նրանց ուղղորդելով դեպի մոտակա բնական միջավայրը, որից հետո շարունակել է գործը: Հաջողվե՞լ է ոստիկանությանը գտնել օրինախախտին, թե ոչ, հայտնի չէ:







































