Էմիլի Բլանտին առաջարկել են գլխավոր դերը կատարել «Անտառում» մյուզիքլում (Into the Woods), գրում է Variety-ն:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են հացթուխը և նրա կինը, որին էլ կմարմնավորի Բլանտը: Համաձայն սյուժեի՝ ամուսինները փորձում են ազատվել անեծքից, որը նրանց անպտուղ է դարձրել: Այդ պատճառով նրանք անտառ են գնում՝ գտնելու իրենց անիծած վհուկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուզիքլում նկարահանվելու է նաև Ջոնի Դեփը՝ նա կմարմնավորի հեքիաթային գայլին: Վհուկին մարմնավորելու է Մերլ Սթրիփը:
Ֆիլմը կբեմադրի Ռոբ Մարշալը: Առայժմ հայտնի չէ, թե երբ են սկսվելու նկարահանումները:
Էմիլի Բլանտը ավելի վաղ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսք են «Սատանան կրում է Prada», «Երիտասարդ Վիկտորյան», «Իմ երազանքի ձուկը»:









































