Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հանգստյան ժամերգության մեջ զետեղված Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի (1166-1173թթ.) «Հաւատով խոստովանիմ» աղոթքները Մայր Տաճարում կընթերցվեն Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտների կողմից: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 19-ին աղոթքները կասվեն Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտների կողմից:









































