Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են ստեղծել երկաթուղային կոնսորցիում, որը կապահովի բեռների շարժը Չինաստանի նավահանգիստներից Բաթումի նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիա և Եվրոպա։
Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիջան Սագինտաևը. «Դա շատ տարանցիկ երթուղի է բոլորի համար, և մենք բոլորս լրջորեն շահագրգռված ենք նման կոնսորցիումի ստեղծման համար»։







































