Աշխարհի առաջատար ներդրումային բանկերը թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի երկրների ձգտմանը՝ պայմանավորվելու նավթարդյունահանման մակարդակի սառեցման շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առաջատար բանկերի մեկնաբանությունները։
Goldman Sachs-ում վստահ են, որ նավթային շուկայի վրա նման համաձայնագիրը ուժեղ ազդեցություն չի գործի։ Goldman Sachs-ում նշել են, որ եթե համաձայնագիրը կետ պարունակեր արդյունահանման մակարդակի նվազեցման համար, ապա դա բավարար կլիներ, որպեսզի կայունացվեին պաշարները և հաշվեկշիռ որոնվեր։
Deutsche Bank-ում նույնպես չեն հավատում, որ արդյունահանման մակարդակի սառեցման մասին որոշումը կազդի շուկայի վրա։
Բրիտանական Barclays-ի վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ համաձայնագիրը, եթե այն ձեռք բերվի, ազդեցություն կունենա շուկայի վրա և կտանի նավթի գնի աճի, բայցև չպետք է սպասել կտրուկ ցատկի։
«ՕՊԵԿ-ը նախկինի պես բախվում է նավթի ավելի բարձր գների և շուկայում մասնաբաժինների միջև երկընտրանքին, այն ի վիճակի չէ հասնել երկու նպատակնեին»,- նշել են Barclays-ում։










































