Սիրիական բանակի մարտիկները և աշխարհազորայինների ջոկատները գրավել են Թելլեթ-Գազալյա բարձունքը և մոտենում են Քեսաբ քաղաքին՝ Լաթաքիայում զինյալների խմբավորումների վերջին հենակետին: Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ այս ուղղությամբ մարտերը կատաղի բնույթ են կրում: Սիրիական բանակի մի սպա հայտնել է, որ հակառակորդը «կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրում»:
Փետրվարի 16-ին զորքերն ազատագրել են Լաթաքիայի մերձակա երեք բնակավայր՝ Այն Բասուրան, Շելեֆը և Բիլլախը: Ճանապարհների ու տների ականազերծումից հետո բնակիչներին կթույլատրվի վերադառնալ այնտեղ:
Կառավարական ուժերը կարևոր հաջողության են հասել նաեւ Հալեպից արևելք ընկած շրջանում:









































