ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններն անհանգստացած են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների կապակցությամբ և պայմանավորվել են համոզել Անկարային՝ հարգել միջազգային իրավունքը: Այս մասին լրագրողներին յտարարել է փետրվարին ԱԽ-ում նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը՝ ամփոփելով Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները:
«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին Սիրիայի մի շարք շրջաններում Թուրքիայի գրոհների կապակցությամբ»,- ասել է նա: Ռամիրեսի խոսքով՝ ԱԽ անդամները «պայմանավորվեցին խնդրել Թուրքիային՝ հարգել միջազգային իրավունքը»: Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ նա հաստատել է, որ ԱԽ բոլոր անդամներն անհանգստացած են Անկարայի գործողություններից: «Տարբեր չափով, բայց բոլորը համաձայնեցին, որ մտահոգված են»,- ասել է Ռամիրեսը՝ փոխացնում է TASS գործակալությունը։










































