ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ Սիրիայի իշխանություններին Ռուսաստանի աջակցությունը վկայում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի թուլության մասին:
«Այն փաստը, որ Պուտինին արդյունքում անհրաժեշտ եղավ ուղարկել զորքեր ու ինքնաթիռներ, ներդնել կենտրոնացված ռազմական գործողություն՝ չի վկայում մեծ ուժի մասին: Դա վկայում է Ասադի դիրքերի թուլության մասին»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքի երեք քառորդը, միևնույն է, չի վերահսկվում իշխանությունների կողմից, և «դա առաջիկայում չի փոխվի»:









































