Թուրքիայի ոստիկանությունը Դիարբեքիր քաղաքում ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ցուցարարները փողոց են դուրս եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 17-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մոտ 300 մարդ հավաքվել է Դիարբեքիրի առավելապես քրդական շրջանում՝ «Մենք կհաղթենք ընդդիմանալով» կարգախոսով: Ցուցարարները կիրառել են լուսաաղմկային նռնակներ և ճայթռուկներ, հարվածել փակ խանութների դռներին:
Ցույցի ընթացքում տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում:









































