Հնդիկ ավանդապաշտները բողոքի ցույց են կազմակերպել Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարության դեմ, հայտնում է BBC-ն:
Բողոքի ձևն անսովոր է եղել. կազմակերպիչները ստիպել են համբուրվել շներին: Այդ ձևով են նրանք արձագանքել Հնդկաստանի արևելյան Չենայի ծովափնյա քաղաքում կազմակերպված տոնակատարությանը, որտեղ երիտասարդ զույգերը օվկիանոսի ափին պարել են և համբուրվել` այդ կերպ աջակցելով բոլոր սիրահարների ռոմանտիկ օրվան և բողոքելով «բարոյականության ոստիկանության» մոլեռանդության դեմ:
Որպես պատասխան՝ հնդիկ ակտիվիստների խումբը հավաքել է մեծ թվով շներ և նրանց ստիպել կանգնել քիթ-քթի` նմանեցնելով համբուրվողների:









































