Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործունեության վեաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը դիմումատուներին հանձնելու ժամկետը: Հանձնաժողովից ասում են, որ որոշումն ուղարկվել Է:
Մայիսի 13-ին հանձնաժողովը պետք Է եզրակացություն տար՝ Խաչատրյանի բիզնեսի և պաշտոնական գործունեության միջև կա՞ շահերի բախում, թե ոչ: Վարույթը սկսվել Է Ռոբերտ Նիկողոսյանի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիմումների հիման վրա: Հանձնաժողովը հրաժարվում Է վերջիններիս տրամադրել Գագիկ Խաչատրյանի ներկայացրած պարզաբանումների պատճենը: Տեղեկատվությունը մամուլի համար նույնպես փակ է:
Հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել են, թե որոշման բովանդակության մասին ոչինչ հայտնել չեն կարոդ, մինչև իրենց կայքում հրապարակելը Կայքն Էլ, պարզվում է, «տեխնիկական խնդիրներ» ունի, չի գործում: Ռ. Նիկողոսյանը երեկ թղթակցին ասել Է, որ իրենթ կասկածներ ունեն, որ հանձնաժողովը նույնիսկ որոշում չի կայացրել, որովհետև չգիտեն ինչպես վարվել Գ. Խաչատրյանի հետ:







































