Monday, 26 07 2021
«Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք». Հունաստանի նախագահ
Biocad-ը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտման թույլտվություն է ստացել
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վարչապետի պաշտոնում Միկատիի թեկնածությունը
00:30
Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը
Ֆիզուլիի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը վերցրել են պատգամավորական մանդատները. ԿԸՀ
Ռուբեն Խարազյանը նշանակավել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակչին
Վրաստանի կլինիկաներում, COVID դեպքերի աճով պայմանավորված, ավելի քան 6 հազար մահճակալ է կենտրոնացված
23:50
Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը
«Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենա հանձնաժողի ղեկավար. Ալեն Սիմոնյան
23:30
Աֆղանստանի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Սեբաստիան Կուրց
23:15
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները փակուղի են մտել ԱՄՆ-ի պատճառով. ՉԺՀ ԱԳՆ
Վրաստանում այսօրվանից մեկնարկում են Agile Spirit 2021 բազմազգ զորավարժությունները
22:55
Ավազե փոթորիկը ԱՄՆ-ում շղթայական ավտովթարի պատճառ է դարձել. կա 7 զոհ
22:45
Կորոնավիրուսի դեպքերը Չինաստանում ևս ավելացել են
22:35
Մոսկվայի և Տոկիոյի հարաբերությունները լարվել են Կուրիլյան կղզիներ Միշուստինի այցի պատճառով
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում
Մինչև պատերազմը մեր բնակչության 40%-ը գտնվում էր ծանր սթրեսային վիճակում, իսկ 20%-ի մոտ առկա էր հոգեմարմնական խանգարումներ
Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում բռնկված հրդեհը մարվել է
Ադրբեջանի՝ «խաղաղության պայմանագրի» առաջարկի տակ պայմաններ են, որն անընդունելի է Հայաստանի համար
«Երկու խոսք Հանուն Հանրապետության» – I
21:55
Մինսկից Անթալիա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում
21:45
Լուկաշենկոն գովել է Ալիևին Արցախյան խնդրի «խաղաղ կարգավորման» հասնելու համար
21:35
Աֆղանստանում «Թալիբանի» առաջխաղացման պատճառով պարետային ժամ է սահմանվել
21:25
Ֆրանսիայում կորոնավիրուսային անձնագրի վերաբերյալ օրենք է ընդունվել
Հայաստանում Ռուսաստանի հետ կապված սպասումները չափազանցված, ինչ-որ տեղ նաև հորինված էին․ Սմբատ Կարախանյան
Արտակարգ դեպք Երևանի Սարյան փողոցում
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով տներ են անցել ջրի տակ
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում` Երասխում, հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Մոսկվայի/Կարսի պայմանագիր. ռուսների կողմից շահարկվող խաղաքարտը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները՝ կոմունիստների խմբակցությունից, դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև Բարեկամության և եղբայրության մասին մեծ պայմանագիրը, որը հայտնի է Մոսկվայի պայմանագիր անվանմամբ: Այն մինչ օրս կարգավորում է Ռուսաստանի և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները: Նախաձեռնության հեղինակներն են ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և քարտուղար Սերգեյ Օբուխովը:

Պատմական ակնարկ

Նախ՝ ի՞նչ պատմաքաղաքական նշանակություն ունի սույն փաստաթուղթը Հայաստանի համար: Մոսկվայի պայմանագիրը Հայաստանին վերաբերող դրույթներով, ըստ էության, միջազգային իրավունքի խախտում է, քանի որ այդ պայմանագրով երկու կողմեր որոշել են պայմանագրին մաս չկազմող երրորդ երկրին` Հայաստանին վերաբերող տարածքային և այլ հարցեր: Մոսկվայի պայմանագրի դրույթներով և Մոսկվայի թելադրանքով 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը հարավկովկասյան երկրների խորհրդային իշխանությունների և թուրքական կողմի միջև, որը հիմնականում կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները: Կարսի պայմանագրի կետերով՝ Թուրքիային էին անցնում (մոտ 18 հազար քառ/կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը (մոտ 3.2 հազար քառ/կմ), իսկ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցնում էր Ադրբեջանին` պայմանով, որ Ադրբեջանը չի փոխանցի այն որևէ երրորդ պետության: Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանվում էին նոր ձևավորվող Թուրքիայի Հանրապետության և Խորհրդային Միության սահմանները, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պիտի դառնային Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանը:

Կարսի պայմանագրով չեղյալ էին համարվում նախկինում կնքված բոլոր պայմանագրերը (բացառությամբ Մոսկվայի պայմանագրի), այդ թվում՝ Հայաստանի համար խիստ անբարենպաստ պայմաններով կնքված Ալեքսանդրապոլի դաշնագիրը (1920թ. դեկտեմբեր), որով Հայաստանը տարածքային մեծ կորուստներ է կրել, և միջազգայնորեն ճանաչված Սևրի դաշնագիրը (1920թ. օգոստոսի 10), որով Հայաստանի տարածքը պիտի կազմեր մոտ 160 հազար քառ/կմ:

Պայմանագրի քաղաքական շահարկումները

Մոսկվայի/Կարսի պայմանագիրը, ըստ էության, անօրինական փաստաթուղթ է և չի ճանաչվում Հայաստանի կողմից, քանի որ ինչպես նշվեց՝ ստորագրվել է միջազգային իրավունքի խախտումներով, ի դեպ, ի տարբերություն Սևրի դաշնագրի, որը կնքվել է Թուրքիայի և Հայաստանի օրինական իշխանությունների կողմից և հաստատվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռով, որով սահմանվում էին Հայաստանի տարածքները: Այդ պայմանագրի կետերը չիրագործվեցին, քանի որ դրանից մի քանի օր անց Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Թեև կա տեսակետ, որ Սևրի պայմանագիրը ևս չունի իրավական ուժ, որովհետև չի վավերացվել մասնակից երկրների կողմից: Բայց ի տարբերություն Սևրի դաշնագրի՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հոդվածները դե ֆակտո իրագործվել են: Մոսկվայի/Կարսի պայմանագիրը մինչ օրս շարունակում է ունենալ քաղաքական որոշ ազդեցություն և կախված քաղաքական գործընթացներից՝ երբեմն շահարկվում այս կամ այն պետության կողմից: Երբ ռուսական ինքնաթիռը Սիրիայում խոցվեց թուրքերի կողմից` ծայրաստիճան սրման հասցնելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը, ռուսները հանկարծ Մոսկվայի/Կարսի պայմանագրի մասին հիշեցին՝ շահարկելով այն և փորձելով հայերի ազգային զգացմունքների վրա խաղալով` Հայաստանին գրգռել Թուրքիայի դեմ:

Հենց այս համատեքստում պիտի դիտել կոմունիստների առաջարկը՝ չեղարկել Մոսկվայի պայմանագիրը: Երևի ճակատագրի հեգնանք է այն, որ առաջարկն արել են պայմանագիրը ստորագրած բոլշևիկների ժառանգորդները կամ գաղափարակիցները` կոմկուսի ներկայացուցիչները: Գուցե այս խորհրդանշանակությունն էլ պատահական չէ: Չի բացառվում, որ կոմկուսը, լինելով վերահսկվող ընդդիմություն, իշխանությունների հրահանգով է այդ քայլն արել` հավելյալ խաղաքարտ տալով պաշտոնական Մոսկվային ընդդեմ Թուրքիայի:

Ամեն դեպքում քիչ հավանական է, որ Կրեմլը դրական արձագանքի կոմունիստների առաջարկին:

«Դիլետանտները»

Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Էպիֆանցևը ևս կարծում է, որ Ռուսաստանը չի չեղարկի պայմանագիրը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց` հավանականությունը ոչ թե զրո տոկոս է, այլ զրոյից ցածր, որ Կրեմլը կընդունի կոմունիստների առաջարկը:

«Այդ առաջարկն արել են դիլետանտները, որոնք չգիտեն, թե ինչի մասին են խոսում և պատասխանատվություն չեն կրում այն հետևանքների համար, որը կունենա տվյալ առաջարկությունը ընդունվելու դեպքում: Առնվազն երկու պատճառ կարելի է նշել: Առաջին հերթին՝ պայմանագրերը խզում են և տարածքային պահանջներ են ներկայացնում ոչ թե այն ժամանակ, երբ ուզում են (իսկ տվյալ դեպքում պայմանագրի խզումը կնշանակի Թուրքիային տարածքային պահանջների ներկայացում), այլ երբ առաջանում են լուրջ միջազգային նախադրյալներ, երբ դա կարելի է անել: Այսօր որևէ հնարավորություն չկա Թուրքիային տարածքների պահանջ ներկայացնելու և դա իրականացնելու համար»,- ասաց Էպիֆանցևը:

1945թ. Խորհրդային Միությունն արդեն մեկ անգամ ներկայացրել է տարածքային պահանջ Թուրքիային, հիշեցրեց մեր զրուցակիցը, իսկ դա որևէ լավ բանի չի բերել, միայն բացասական հետևանքներ է ունեցել Ռուսաստանի համար, քանի որ Թուրքիան դրա պատճառով «վազել է ՆԱՏՕ-ի գիրկը», և խաղաղությունն աշխարհում դրվել էր ատոմային պատերազմի վտանգի տակ: Ուստի այսօր նման պահանջի ներկայացումը Թուրքիային կբերի ծանրագույն հետևանքների:

Քաղաքագետ Մոդեստ Կոլերովն իր հերթին ասաց. «Ռուսաստանը չեղյալ չի հայտարարի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիայի սահմաններն այսօր ուղղակիորեն չեն շոշափում Ռուսաստանի շահերը: Երկրորդ՝ այդ տարածքները շուտով կդադարեն լինել Թուրքիայի տարածք, հետևաբար այդ երկրի փլուզման համար պատասխանավություն վերցնելն անհեթեթություն է»:

«Թուրքիայի փլուզումը», Կոլերովի խոսքով, նախաձեռնել է Միացյալ Նահանգները՝ ստեղծելով Քուրդիստան, և ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Հայաստանը տնտեսապես, ժողովրդագրական և ռազմական առումներով պատրաստ չեն Թուրքիայի հետ նոր սահմանների ձևավորմանը և ավելի պակաս պատրաստ են գիտակցելու Քուրդիստանի կազմավորումը Թուրքիայում:

Այսպիսով, երկու փորձագետներն էլ համոզված են, որ Ռուսաստանը չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական խզման, հետևաբար Մոսկվայի/Կարսի պայմանագրի վերանայման հարց առայժմ չի դրվի: Ա. Էպիֆանցևի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ճիշտ է, մրցակիցներ են տարածաշրջանում, բայց թշնամիներ չեն, այնպես որ՝ ռուս-թուրքական հարաբերությունները մոտակա ժամանակներում ո՛չ լիովին կարգավորվելու են, ո՛չ էլ ամբողջապես սառեցվելու են. «Սա այն իրավիճակը չէ, երբ մենք պատերազմ ենք հայտարարում միմյանց»:

Հետաքրքիր է, որ այսքանով հանդերձ ռուսները փորձում են հայկական տարածքներով թուրքերի հետ առևտուր անելը ներկայացնել որպես լավություն հայերին: Անդրեյ Էպիֆանցևը զրույցի վերջում հայտարարեց, թե Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների խզումը «աղետալի հետևանքներ» կունենա նաև Հայաստանի համար, քանի որ Մոսկվայի պայմանագրի չեղարկման դեպքում Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ Ալեքսանդրապոլի պայմանագրին: Ոչ պակաս օրիգինալ ստացվեց Մոդեստ Կոլերովի արդարացումը: Քաղաքագետը Կարսը հանձնելու համար մեղադրեց «Հայաստանը ղեկավարող դաշնակներին»: Ռուսները, փաստորեն, ընդամենը իրավական ձևակերպում են տվել դրան:

Համապատասխան վերաբերմունք

Մոսկվայի/Կարսի պայմանագրի չեղարկման շուրջ վերջին ամիսների աղմուկը քաղաքական պատեհապաշտության վառ դրսևորում է, որ լիովին տեղավորվում է վերջին երկու հարյուր տարիներին ռուսական կայսրության և իր սպասարկուների կողմից քարոզվող «Ռուսաստանը հայերի հավերժ բարեկամն է, Թուրքիան` հավերժ թշնամին» բանաձևի շրջանակներում: Երևանում շատերն արդարացիորեն նկատեցին` երբ պուտինյան Ռուսաստանն ընդամենը 2-3 տարի առաջ գրեթե եղբայրական հարաբերություններ ուներ Էրդողանի Թուրքիայի հետ, Մոսկվայում որևէ մեկը չէր հիշում հայերի բաղձալի երազանքի` Արարատը վերադարձնելու մասին, ոչ ոք չէր մտածում, որ այդ հարաբերությունները կարող են և վնասում են ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը: Բայց երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կտրուկ վատթարացան, մեր բարեկամ ռուսները վայրկենապես «ֆիդայի գրվեցին»` ազատագրելու մեր պատմական հողերը: Ռուսաստանից այս սին սպասումները Հայաստանը ոչ մի կերպ չեն դարձնում քաղաքական սուբյեկտ, թողնում են օբյեկտի կարգավիճակում: Ուստի այս շահարկումների հանդեպ ճիշտ վերաբերմունքը պարզապես դառնում է անհրաժեշտություն:

Մոսկվայի/Կարսի պայմանագրի հարցը ոչ թե Հայաստան-Թուրքիա, այլ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում է: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իր սեփական օրակարգը պիտի ունենա Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում