Արևի վրա տեղի է ունեցել վերջին երկու օրերի արդեն չորրորդ բռնկումը: Գիտնականների տվյալներով՝ դա կարող է հանգեցնել Երկրի վրա ռադիոկապի հետ խնդիրների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռոսհիդրոմետի կիրառական կենսաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցչին:
Ինչպես հաղորդվում է՝ Х դասի բռնկումը տեղի է ունեցել առավոտյան, Երևանի ժամանակով ժամը 06.00-ին՝ այն նույն ակտիվ հատվածում, որտեղ բռնկում էր տեղի ունեցել նաև երեկ:
Արևային բռնկումները՝ կախված ռենտգեն ճառագայթման հզորությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X: Նվազագույնը A-ն է, որը համապատասխանում է Երկրի ուղեծրի մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատտ ճառագայթման հզորության: Յուրաքանչյուր տառի անցմամբ ճառագայթման հզորությունը մեծանում է 10 անգամ:







































