Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ծրագրած այցը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահման՝ գրում է Time-ը։
Թրամփի կարծիքով՝ Հռոմի պապը ողջ լրջությամբ չի հասկանում ԱՄՆ-ում միգրացիոն խնդիրը։
«Կարծում եմ, որ Հռոմի պապը շատ քաղաքականացված անձ է։ Կարծում եմ՝ նա չի հասկանում մեր երկրի խնդիրները։ Նա հազիվ թե գիտակցում է Մեքսիկայի հետ բաց սահմանի ամբողջ վտանգավորությունը»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր բարձրացնել վիզային վճարները մեքսիկացիների համար, որպեսզի պատ կառուցվի երկու երկրների սահմանին։










































