RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայում ցամաքային գործողություններին ԱՄՆ գլխավորած կոալիցիան պատրաստ է ցածր մակարդակով:
Մեդվեդևը նշել է, որ ցանկացած ցամաքային գործողությունների դեպքում պատերազմը ստանում է մշտական բնույթ: «Ամերիկացիները պետք է որոշեն` և ԱՄՆ-ի նախագահը, և մեր արաբ գործընկերները. նրանք ցանկանո՞ւմ են մշտական պատերազմ: Նրանք ինչ է, կարծում են, որ շատ արա՞գ են հաղթում: Այդպես չի լինում, հատկապես արաբական աշխարհում: Այնտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ»,- հայտարարել է Մեդվեդևը:
Վարչապետի խոսքերով` ցամաքային զորքեր մտցնելու դեպքում Սիրիայի պատերազմը կարող է ձգվել տասնամյակներ շարունակ:









































