Սիրիայի Հալեպ նահանգում ռազմական գործողությունների սրման հետևանքով մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Մարդասիրական իրավիճակը նահանգում կտրուկ վատանում է, ջրամատակարարումը Հալեպում վերջին 2 շաբաթներին խափանված է, քանի որ քանդված են պոմպակայանները՝ հավելել են կազմակերպությունում:
Բացի դրանից՝ մարդասիրական մատակարարումների որոշ երթուղիներ այժմ անհասանելի են, խաղաղ բնակիչները վառելիքի և էլեկտրաէներգիայի պակաս ունեն:
Շատ մարդիկ, ովքեր փախել են ռազմական գործողություններից, կուտակվել են Թուրքիայի սահմանին:









































