Euromag-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում 2015 թվականի արդյունքներով գրանցվել է գործազրկության նոր ռեկորդային ցուցանիշ։ Ներկա դրությամբ երկրում ակտիվորեն աշխատանք է փնտրում 3.59 միլիոն մարդ։
Հաշվի առնելով մասնակի զբաղվածների թիվը, որոնք զբաղված են ամբողջական զբաղվածությամբ, գործազուրկների թիվը կհասնի մինչև 5.48 միլիոնի։ Նախորդ տարի գործազուրկների թիվն աճել է 2.6 տոկոսով, ինչն ամենափոքր ցուցանիշն է՝ սկսած 2010 թվականից։
Մինչև 25 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով, իսկ 50-ից բարձր տարիք ունեցողների շրջանում այն աճել է 8.4 տոկոսով։










































