Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային Կեսոն արդյունաբերական գոտու հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու առաջարկություն է ուղարկել: Այս մասին այսօր Սեուլում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցիչ Կիմ Խյոն Սուկը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն նախարարին հանձնարարել էր Փխենյանին առաջարկել վերադարձնել ապրիլ ամսից չգործող արդյունաբերական գոտու նյութերն ու պատրաստի արտադրանքը:
Արդյունաբերական այս գոտում 53000 հյուսիսկորեացիներ էին աշխատում, ովքեր տարեկան 90 միլիոն դոլար աշխատավարձ էին ստանում: Սակայն ապրիլի սկզբին Փխենյանն անսպասելի կերպով հետ կանչեց իր աշխատողներին այդ տարածքից, ինչպես նաև արգելեց հարավկորեացի մասնագետներին մուտք գործել այնտեղ կամ դուրս բերել նյութերն ու պատրաստի արտադրանքը:
Կեսոնի աշխատանքի դադարեցման արդյունքում հարավկորեական բիզնեսի կորուստները 910-2700 միլիարդ դոլար են գնահատվում:








































