ՆԱՏՕ-ն կշարունակի մեծացնել իր ռազմական հնարավորությունները սևծովյան տարածաշրջանում, ներառյալ իր ռազմածովային ուժերը, ինչպես նաև հետախուզության միջոցներն ու օգնական ուժերի ուղարկման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դաշինքը մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում։










































