LG G5 հաջորդ ֆլագմանը կունենա գործառույթ, որը հնարավորություն կտա էկրանը միշտ միացրած թողնել: Այս մասին հաղորդվում է LG Mobile-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ընկերության տեղեկատվության համաձայն՝ էկրանին կցուցադրվեն ժամը, ամսաթիվը, բաց թողնված զանգերն ու հաղորդագրությունները, նաև այլ ծանուցումներ:
Փետրվարի 3-ին LG-ն պաշտոնապես հայտարարեց, որ իր հաջորդ ֆլագմանը կներկայացնի փետրվարի 21-ին Mobile World Congress 2016-ի շրջանակներում Բարսելոնում:









































